Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային ցանցի ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով, որոշ տեղանքներում հնարավոր են շարժական ինտերնետի հետ կապված ծառայությունների հասանելիության դժվարություններ:
«Ինտերնետ հասանելիության հետ կապված դժվարության դեպքում խնդրում ենք վերագործարկել (restart) հեռախոսը:
Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշում են ընկերությունից։