Վարդևան Հակոբյանը «Բալասանյան դաշինք»-ին առաջարկում է կոալիցիա կազմել

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Վարդևան Հակոբյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Սիրելի Գյումրեցիներ, շնորհակալ ենք վստահության համար:

Մեր կողմից մեծ թվով Գյումրիի բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր և «Բալասանյան դաշինք»-ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք և առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել