Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է. ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հոկտեմբերի 21-ին Արամի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 23-ամյա Էրիկ Հ.-ին, որը հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել