Երևան-Գյումրի ավտոճանապարհին «GAZel» մակնիշի մեքենա է վթարվել․ կա 5 զոհ, 13 տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել