ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի «Կրթական տեղեկատվական հարթակը» ներկայացվել է Բաց կառավարման գործընկերության «Ամենաազդեցիկ հանձնառություն» անվանակարգով մրցանակաբաշխությանը։ Այժմ այն ներկայացված է հանրային քվեարկության։ Տրված հղմամբ կարող եք անցնել և քվեարկել։
Մրցանակաբաշխությունն իրականացվում է Բաց կառավարման գործընկերության 10-ամյակի շրջանակներում։ Ներկայացված են տարբեր երկրների այն գործիքները, որոնք համարվել են հաջողված և ուսանելի՝ մյուս երկրների համար։
Կարևոր է, որ այս անվանակարգում ներկայացմամբ՝ նման գնահատականի է արժանացել Հայաստանի կրթության շարունակականությունը համավարակի պայմաններում ապահովելու փորձը»։