Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որով հոկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի Դաշնություն է գործուղվելու պատվիրակություն։
ԿԱԶՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մհեր Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ,
Արմեն Ղևոնդյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ,
Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,
Դավիթ Գևորգյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Գործուղման նպատակը հայտնի չէ։