Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է: