էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել․ ՔՏՀԱ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները  հոկտեմբերի 15-ին ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ Երևանի էրեբունի վարչական շրջանում են իրականացրել։  

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը մշտադիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 75 տրանսպորտային միջոցներում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները դիմակ չկրելու 6 խախտում են հայտնաբերել։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա հանգստյան օրերին  ևս կշարունակվի։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել