Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին:
Պետական նախարարը հետաքրքրվել է նրանց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Արտակ Բեգլարյանը տեղում տվել է համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:
«Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին», – ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Բեգլարյանը:
![Возможно, это изображение (3 человека, люди стоят, в помещении и больница)](https://scontent.fevn6-1.fna.fbcdn.net/v/t1.6435-9/245865887_445066133800839_4126452931044019331_n.jpg?_nc_cat=103&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=5ow5XMtss1QAX9htY8e&_nc_oc=AQktsAdZyPwuKbU3wVlBC3KrH5fjXruZY4AdOH0W_gxtCsf37kChWMwDx7LReRwr2Sk&_nc_ht=scontent.fevn6-1.fna&oh=fc19fa7d8728d1648f63a740259e27cf&oe=618F5DE9)
![Возможно, это изображение (2 человека и в помещении)](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t1.6435-9/245820208_445066140467505_8786306060756642697_n.jpg?_nc_cat=111&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=0WkejHIMnwEAX_6Bp08&_nc_ht=scontent.fevn6-4.fna&oh=2efac90e177c93a01d61f0d86ce67b26&oe=618ECFF7)
![Возможно, это изображение (4 человека, люди стоят, больница и в помещении)](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.6435-9/245268427_445066137134172_2041274203248091560_n.jpg?_nc_cat=105&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=UisR-gb1-wIAX-96F83&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=cc8bcd8e3648d0a9be7329d341b0e05a&oe=618E7005)
![Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.6435-9/245272058_445066253800827_2194637219989797002_n.jpg?_nc_cat=101&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=eSgIyJfXvFEAX_tlNja&_nc_oc=AQll0PDp_eviZeZ9q53gwByJTrIXfkalquzWoeaPtDDdP9nzFBNx9YEJzLPOTgiBqzo&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=21fee463bfdece86041e4a6678eeb1a0&oe=618E31C2)