Բաքուն ազատ է արձակել երկու իրանցի վարորդների, որոնք մի քանի շաբաթ առաջ ձերբակալվել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ ադրբեջանական կողմը վարորդներին բաց է թողել «Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի հաջորդ օրը»:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հայտնել էր, թե ձերբակալված վարորդներն «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:
Թարմացում․
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) հայտարարության մեջ էլ նշվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված իրանցի վարորդների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, նրանք չեն վերադարձվել իրենց երկիր: