Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 13-ից 15-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Կանանց երրորդ եվրասիական համաժողովին մասնակցելու նպատակով:
Գործուղման ծախսերը կկատարվեն 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նախարարը, գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: