Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հերթական քննարկումը ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչների հետ

2021թ․ հոկտեմբերի 6-ին, ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել հերթական քննարկում-հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատից։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար՝ Անդրեյ Արյուպինը, ՀՀ Փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդեն իսկ առկա ծրագրերը, ինչպես նաև նախանշվել են ապագա համագործակցության հնարավորությունները:

Քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել փաստաբանների համար մշակել վերապատրաստման ծրագրեր՝ փախստականների իրավունքների պաշտպանության թեմատիկայի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել