Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը սիրով հրավիրում է համայնքի երիտասարդներին՝ մասնակցելու Երևանի ծննդյան 2803-ամյակին ընդառաջ կազմակերպվող շաբաթօրյակին։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Շաբաթօրյակը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապատերանի գլխավոր մասնաշենքի դիմաց, որտեղից երիտասարդները կշարժվեն դեպի Հրազդանի կիրճ։