Ինեկոբանկի հետ ՏեխնոԱշունն առատ է լինելու. NFC վճարումներ և ավելին

Ինեկոբանկն ընդլայնում է անկանխիկ գնումների հնարավորությունները և ներկայացնում հատուկ առաջարկ NFC անհպում վճարումներ կատարող առաջին հաճախորդների համար: Մեկնարկում է ՏեխնոԱշուն2021-ը:

Արդեն այսօր, Android սմարթֆոններում ներբեռնելով կամ թարմացնելով մոբայլ բանկինգի ամենահարմարավետ InecoMobile հավելվածը, բանկի VISA քարտապանները կարող են զգալ ժամանակակից անհպում վճարումներ կատարելու բոլոր առավելությունները:

NFC տեխնոլոգիայով սմարթֆոնով անհպում վճարումը կատարվում է վայրկյանների ընթացքում։ Այլևս անհրաժեշտ չէ տնից դուրս գալիս դրամապանակ ունենալ. բավական է վերցնել սմարթֆոնը, որը կկատարի քարտի դերը: 

NFC-ն այսօր հանդիսանում է ամենապարզ ու արագ անհպում վճարման տեխնոլոգիաներից մեկը ողջ աշխարհում, որն առանց որևէ հավելյալ վճարումների հասանելի է արդեն InecoMobile-ի օգտատերերին: 

Ի հավելում հարմարավետության, InecoMobile-ի միջոցով NFC վճարումներ կատարող  հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարելով 5 NFC վճարում՝ գումարային 30,000 դրամի չափով առավել քան 100 վաճառակետերում բանկի VISA քարտապանները կստանան 5000դրամ cashback:*  

«Այս արշավով ազդարարվում է ՏեխնոԱշուն 2021-ի մեկնարկը: Առաջիկա երկու ամիսներին սպասեք ավելի մեծ նորությունների ձեր թվային բանկից. Ինեկոբանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել ամենանորարար և ժամանակակից լուծումները», – ասում է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

*NFC-ի և cashback արշավի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք բանկի կայքէջը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել