Իրանը փակել է Ադրբեջանի օդային տարածքը Նախիջևանի ուղղությամբ ռազմական առաքումների համար

Իրանը փակել է Ադրբեջանի օդային տարածքը Նախիջևանի ուղղությամբ ռազմական առաքումների համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կառավարական շրջանակները պնդում են, որ Իրանի կողմից դավաճանությունը պատվիրվել է Հայաստանի կողմից:

«Ադրբեջանին հարվածելու Իրանի հաջորդ փորձը չի անդրադառնա Նախիջեւանում զորամասերի մատակարարման վրա: Ադրբեջանն այս երթուղին օգտագործում է շատ փոքր չափաբաժիններով և նախընտրում փոխադրվել այլ երթուղիներով», – ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է կառավարության աղբյուրը:

Տեղեկության համար նշվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի «Անսասան եղբայրություն» համատեղ զորավարժությունները անցկացվում են Նախիջեւանի ինքնավար շրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել