Կենտրոն վարչական շրջանում ապօրինի տեղադրված կանգնակներ են եղել

Հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությանը խոչընտոտող այլ պարագաները։ Այս մասին տեղեկանում ենք Կնետրոն վարչական շրջանից։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության նորաստեղծ Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 5-ին իրականացվել է շրջայց՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող գծանշումներով ավտոկայանատեղիներում և փողոցի բանուկ մասերում դրված կանգնակները և այլ խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած այս կանգնակները հիմնականում տեղադրվում են տնտեսվարող սուբյեկտների հարակից երթևեկելի գոտում՝ խոչընդոտներ ստեղծելով երթևեկության մյուս մասնակցների համար:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի և Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից միաժամանակ տարվել են բացատրական աշխատանքներ տնտեսվարղ սուբյեկտների հետ օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Հայտնաբերված բոլոր խոչընդոտ հանդիսացող կանգնակները ստուգայցի ընթացքում տեղափոխվել են Կենտրոն վարչական շրջանի շենք:

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ ինքնագործունեություն ծավալելուց և զգուշացնում, որ անգամ տարածքի վարձակալները իրավունք չունեն կանգնակներ տեղադրելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել