Փաստաբանական դպրոցի տնօրեն է նշանակվել Արա Զոհրաբյանը

Այսօր՝ 2021թ․ հոկտեմբերի 5-ին «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը՝ մասնակցությամբ Խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, Խորհրդի անդամներ՝ Լ. Հովհաննիսյանի, Լ. Դավթյանի, Ն. Հակոբյանի և Տ. Խուրշուդյանի, միաձայն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն են նշանակել Արա Զոհրաբյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ փաստաբանական դպրոցի տարածած հայտարարությունից։

ՀՀ փաստաբանական դպրոցի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, Արա Զոհրաբյանին ներկայացնելով, նշել է, որ Արա Զոհրաբյանի արդյունավետ կառավարման և դասախոսական փորձը օգտակար կլինի Փաստաբանական դպրոցի համար:

Արա Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշել է, որ համաձայնվել է Սիմոն Բաբայանի առաջարկին նաև ՀՀ փաստաբանական դպրոցի առջև հնարավոր մարտահրավերները հաշվի առնելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել