Ընտանեկան իրավահարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել օրենքի անալոգիա:
Եթե ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում են նշված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, ապա նման հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան և (կամ) քաղաքացիական իրավունքի նորմերը (օրենքի անալոգիա)։
Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են՝ ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա)։