Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում քննարկման է ներկայացվել ստորև նշված հրատապ լուծման հետևյալ հարցերը.
-Վերիշեն դպրոցի տանիքի թիթեղի փոխարինում,
-Ակների դպրոցի գազիֆիկացում,
-Կոռնիձորի ոռոգման ջրի 3կմ երկարությամբ ջրագծերի կառուցում,
-Սվարանցի դպրոցի խմելու ջրի ջրագծի կառուցում ,
-Խոզնավար, Վաղատուր, Խնածախ գյուղերի գազիֆիկացում,
-Որոտանի ոռոգման ջրի ջրագծի կառուցում,
-Շինուհայրի մանկապարտեզի գազիֆիկացում»։