Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ»,- ասված է կարգադրության մեջ: