Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար․Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում է, որ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար․ (հղում` https://www.who.int/…/strategic…/covid-19-materials ):

Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ են և հատկապես կարևորվում են COVID-19-ի համավարակի կանխարգելման համար՝ Դելտա տարբերակի տարածման համատեքստում․ (հղում՝ https://www.cdc.gov/…/s0811-vaccine-safe-pregnant.html) ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել