Ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելը

Հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի`

1) բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելնայնտեղ պահելու հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր կորցրել ենինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնասպատճառել շրջապատին: Կարող է վերոնշյալ հիմնարկներ կամ կայաններ հասցնել և պահել նաև բնակությանմշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց.
2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամբժշկական հիմնարկներ հասցնելու հոգեկան խանգարումներով տառապող կամ հոգեկան խանգարումովտառապելու մեջ կասկածվող անձանց:

Անձին օրենքով սահմանված կարգով ոստիկանության բաժին բերելուց հետո վերջինիս հոգեկանհիվանդությամբ տառապելու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ոստիկանությանհամապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը անձին հետազոտելու կամհոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ, և շտապ օգնության մեքենաներիմիջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումըհամապատասխան առողջապահական կազմակերպություն:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի կողմից անձինհետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու և դրահետևանքով վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր որոշակիդեպքում անձին անազատության մեջ պահելու ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը:

3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բժշկական հիմնարկներ հասցնելուվարակիչ հիվանդություններով տառապող անձանց.
4) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ իրավասու այլ մարմին ներկայացնելը պահելուառանց հսկողության թողնված անչափահասներին.
5) արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով հատուկ կացարան հասցնելու և մինչևհամապատասխան որոշման կայացումն այնտեղ պահելու օրենքով սահմանված կարգի խախտմամբՀայաստանի Հանրապետություն մուտք գործած, Հայաստանի Հանրապետությունում ապօրինի գտնվողօտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.
6) ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնիշարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում,փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովմանկամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապեստեղեկացնելով վերադասության կարգով:
Տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը կարող են ժամանակավորապես սահմանափակվել նաևհավաքների և հանրային միջոցառումների անցկացման ժամանակ.
7) մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ, բացիբարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից, պայմանագրայինհիմունքներով ապահովելու հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:

Հատուկ ընդունիչ կայաններում պահվող անձանց վրա տարածվում են ձերբակալված անձանց` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել