Միխեիլ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինան․ Վրաստանի ՆԳՆ

«Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի պետական ​​սահմանը և չի լքել Ուկրաինայի պետական ​​սահմանը»,-ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Ալեքսանդր Դարախվելիձեն, այսօր ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշված է եղել, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:

«Մենք ակտիվ շփում ունեինք ուկրաինական կողմի հետ, նրանցից կարող եմ վստահաբար և միանշանակ ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինայի պետական ​​սահմանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի պետական ​​սահմանը և չի լքել Ուկրաինայի պետական ​​սահմանը: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրա նկատմամբ դատավճիռ է կայացվել, եթե նա հատի սահմանը, մենք նրան կալանավորելու եւ տեղափոխելու ենք համապատասխան քրեակատարողական վարչություն»,-ասել է Ալեքսանդր Դարախվելիձեն:

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է: Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան ժամանման վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել