Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը

Ոստիկանության գործառույթներից մեկն էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է:

Այդ նպատակով ոստիկանությունը պարտավոր է`
1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանմաննկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսվածտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի ևկահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդներիպետական հաշվառում.
5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ և տալ տրանսպորտային միջոցներ վարելուազգային վկայականներ.
6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկությանբնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել