Թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացանում» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։

Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել