Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5-ին շրջանների զգալի մասում սպասվում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել