Առաջարկում եմ գիտական հետազոտության թեմա հետևյալ վերտառությամբ ` «ՀՀ արդարադատության նախարարի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության մեջ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը՝ անդրադառնալով նախարարության այսօրվա հայտարարությանը, որում ասվում է․
«Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։
«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի մեկ ժամկետը։
Ավելին, տեղեկացնենք, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»։