«Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին». Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարարն իր աշխատասենյակի պատից է կախել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

«Նիկոլ Փաշինյանը, մեր երկրի ղեկավարը լինելով, նաև բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»,-նշում է Արդարադատության նախարարը։

Այս մասին Կարեն Անդրեասյանն ասաց կառավարության սեպտեմբերի 30-ի հերթական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև նշեց, որ խորհրդանիշերն իրեն օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար է ինքն աշխատում, իր համար խորհրդանիշ են դրոշը, գերբը, ղեկավարի լուսանկարը, որոնք պետք է հարգել և դրանցով առաջնորդվել։

Ի հավելում լրագրողի այն նկատառման, որ Սահմանարդության մեջ նշված չէ, որ ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է՝ Անդրեասյանը պատասխանեց․ «Ամեն ինչ չէ, որ մենք անում ենք՝ գրված է Սահմանադրության մեջ։ Հաճախ կան որոշակի ներքին մղումներ, ցանկություններ, որոշումներ, որոնք դու անում ես ոչ թե Սահմանադրությունից բխելով, այլ քո արժեհամակարգից ելնելով։ Մի բան էլ ասեմ, այն ինչ որ արգելված չէ, թույլատրված է, տվյալ դեպքում ինձ համար, որպես անձի, սա նախարարական որոշում չէ, հրաման չէ, սա անձնական դիրքորոշում է երկրի խորհրդանիշների հանդեպ»,-ասաց Արդարադատության նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել