Ե՞րբ և ինչպե՞ս է գործատուի կողմից իրականացվում շարունակական դիտարկումը. ԱՆ

Կազմակերպության կամ կառույցի ղեկավարի կողմից նշանակված կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ կատարելով համապատասխան գրառում՝ սահմանված գրանցամատյանում:

Այս մասին նշվում է Առողջապահության նախարարության կայքում։

Բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից և առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո, եթե անձը չի պատվաստվել, ապա պետք է ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:

Մեկ դեղաչափ պատվաստումից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը, եթե չի ներկայացվել տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատը, ապա պետք է ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել