«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 8-10 աշխատակից։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին․ Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել