Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին։
Ռոբերտ Քոչարյան
29.09.2021թ.»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան):
Նա վարակվել էր կորոնավիրուսով, երգչի վիճակը ծայրահեղ ծանր էր, սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Հայկոն 44 տարեկան էր։