Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։
Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով»: