Երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Առողջապահության նախարարությունից անդրադարձել են երգիչ Հայկոյի մահվան հանգամանքներին՝ նշելով.

«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:

Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան):

Լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով, երգչի վիճակը ծայրահեղ ծանր էր, սեպեմբերի 21-ից բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել