Սեպտեմբերի 24-ից 28-ը Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ տակտիկական զորավարժությունը: Վարժանքը կազմակերպվել է Ոստիկանության կողմից ՀԱՊԿ միջոցառումների շրջանակներում:
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Զորավարժությանը ներգարվված էին Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության, Սահմանապահ զորքերի, Ազգային անվտանգության, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից պետությունների հատուկ ստորաբաժանումները։