ՆԱՏՕ-ի 5 ռազմանավերը Վրաստանի ջրային տարածքում են

Վրաստանի ջրային տարածք են մտել ՆԱՏՕ-ի ​​ականազերծման խմբի հինգ նավեր: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Խմբում ընդգրկված են Իսպանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը, որոնք համատեղ վարժանքներ կիրականացնեն Վրաստանի առափնյա պահպանության դեպարտամենտի հետ։

«ՆԱՏՕ-ի նավերի այցը հաստատում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ համագործակցությունն ամրապնդում է Սև ծովի անվտանգությունը և նպաստում տարածաշրջանի կայունությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել