1 տարի առաջ Ստեփանակերտի ապաստարանում ծնված աղջիկն է՝ Արևիկը․ բժիշկը լուսանկար է հրապարակել

Բժիշկ Սևադա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Ահա այս հրաշք աղջիկն է՝ Արևիկը, որ ծնվեց այստեղ: Նա մեկ շաբաթից կդառնա 1 տարեկան: Ծնվեց արկերի պայթյունի տակ և նոր կյանքի ու հույսի սկիզբ դրեց: Աստված պահապան ու զորավիգ»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին բժիշկը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ապաստարանում ծննդաբերության լուսանկարը՝ գրելով․

«Կյանքը շարունակվում է…

Կինը ծննդաբերել է Ստեփանակերտի ապաստարանում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել