Տիգրան Արզաքանցյանը քաղաքացիներին հրավիրում է միանալու իր նոր քաղաքական թիմին

Գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ դուրս է եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից, ստեղծում է նոր քաղաքական թիմ, որին միանալու համար դիմում է քաղաքացիներին։

«Ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ ես որոշեցի Հայաստանի դեմոկրատական կուսակցության շարքերից դուրս գալ՝ իմ թիմի հետ միասին։ Հիմա նոր, հզոր թիմ եմ հավաքում ես իմ կողքին։ Ունեմ լավ թիմակիցներ, ես ուրախ կլինեմ ձեզ տեսնելու իմ կողքին, ով իմ միտքը, մեր հզոր երկիր կառուցելու նպատակը կկատարի մեզ հետ միասին։ Մեր հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն ես ներքևում կգրեմ, սպասում եմ ձեզ անհամբեր»,- ասել է Տիգրան Արզաքանցյանը իր տեսաուղերձում։

Տեսանյութն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել