ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի N 615 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ։
«Նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը» կհստակեցվի և տարընթերցումների առիթ չի հանդիսանա և ավելի արդյունավետ կդարձնի բուհերի, գիտական կազմակերպությունների և ԲՈԿ-ի աշխատանքային գործընթացը համապատասխան օրենսդրության միատեսակ կիրառման առումով»,- ասված է նախագծի հակիրճ բնութագրում:
Իրավաբան․net-ը ներկայացնում է նախագիծն ամբողջությամբ։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի հուլիսի 9-ի N 615 «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N615 որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
ՀԱՎԵԼՎԱԾ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ
ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը:
- Գիտական կոչում կարող է շնորհվել այն անձանց, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, որպես կանոն գիտական աստիճան, որոշակի ավանդ` գիտության տվյալ բնագավառում և զբաղվում են գիտամանկավարժական (գիտական) գործունեությամբ:
- Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) և գիտական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշմամբ` առաջնորդվելով սույն կարգով և ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկով:
- Գիտական կոչում շնորհելու մասին որոշումը հաստատում և համապատասխան դիպլոմով (վկայագրով) ամրագրում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ` ԲՈԿ):
II. ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
5. Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել`
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր գիտական կոչում շնորհող բուհում վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում անընդմեջ իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանք, որոնց ընդհանուր թիվն առնվազն 3 է:
գ) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում` առնվազն վերջին 3 ուաումնական տարվա ընթացքում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և ունեն մենագրություն կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների կամ դասագրքեր` համահեղինակներով ու տվյալ բնագավառում` ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 15, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.
դ) մշակույթի և սպորտի ասպարեզում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`
արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5րդ կետի ա), բ) և գ) ենթակետերի,
ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն
և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
– ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
– հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,
– հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,
– հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխատանքի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազգային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն 1 ստեղծագործության,
– ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների, դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),
– ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:
Սպորտի բնագավառում` ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
– ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
– հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,
– պատրաստել են սաներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների,
– ունեն բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:
III. ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
- Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է`
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր
– վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում առնվազն 6 հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում տպագրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղինակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,
– վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր` ունեն դոցենտի կոչում.
– գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխավորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, տվյալ բնագավառի ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ` ընդհանուր թվով առնվազն 30, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,
– գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական և ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).
գ) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն դոցենտի կոչում`
արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6րդ կետի ա) և բ) ենթակետերի,
ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում զբաղվել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորև նշված պահանջներից առնվազն երկուսին.
– ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
– միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհատական ցուցահանդեսներ,
– միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել են բեմադրությունների,
– հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,
– հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործությունների, նախագծերի, կառույցների,
– ղեկավարել են միջազգային փառատոների, մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),
– ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:
Սպորտի բնագավառում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 ուսումնական տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են հայցվող գիտական կոչման մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոցենտի գիտական կոչում ստանալուց հետո բավարարում են ստորևնշված պահանջներից առնվազն երկուսին.
– ունեն Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,
– միջազգային մրցումների հաղթողներ են,
– պատրաստել են սաներ, ովքեր օլիմպիական խաղերի, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,
– ունեն հրատարակված ինչպես գիտական, այնպես էլ ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:
IV. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ
7. Գիտական կոչում ստանալու համար անձը դիմում է ներկայացնում բուհի ռեկտորի կամ կազմակերպության տնօրենի անունով, որտեղ հիմնական կամ համատեղությամբ աշխատող է` առնվազն 150 ժամ ժամավճարով: Դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթեր (հավելված 1):
8. Բուհերի գիտական կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհրդում գիտական կոչում շնորհելու մասին դիմումը քննարկվում է երկու ամսվա ընթացքում:
9. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
Խորհուրդն իրավասու է գիտական կոչում շնորհելու հարցը քննարկելու խորհրդի անդամների 2/3-ի մասնակցությամբ: Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է նիստին մասնակից անդամների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:
- Գիտական խորհրդի կողմից բացասական որոշում ընդունվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի մեկ տարի անց կրկին դիմելու գիտական խորհուրդ` ներկայացնելով այդ ընթացքում հրատարակած իր նոր գիտական աշխատանքները կամ սույն կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներին համապատասխան այլ տվյալներ:
- Գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածքը և սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը 15 օրվա ընթացքում համապատասխան տեղեկանքի (հավելված 2) հետ միասին ներկայացվում են ԲՈԿ:
V. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԲՈԿ–ՈՒՄ
12. Գիտական կոչումների շնորհման մասին գիտական և գիտատեխնիկական խորհուրդների որոշումը հաստատում ու համապատասխան գիտական կոչման դիպլոմ (վկայագիր) տալիս է ԲՈԿ-ը:
13. ԲՈԿ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:
14. Այլ երկրներում ստացած գիտական կոչման փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եթե գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Փաստաթղթերը համապատասխանեցվում են ԲՈԿ-ի կողմից սահմանված կարգով: 15. Գիտական կոչման դիպլոմը (վկայագիրը) կորցնելու դեպքում ԲՈԿ-ի կողմից տրվում է կրկնօրինակ, հետևյալ փաստաթղթերը ներկայացնելուց հետո.
ա) դիմում` կորցրած դիպլոմը վերականգնելու վերաբերյալ,
բ) հայտարարություն թերթում կորցրած դիպլոմի մասին:
Թերթի հայտարարությունից 30 օր հետո` կորցրած դիպլոմը չհայտնաբերվելու դեպքում, ԲՈԿ-ն անվավեր է ճանաչում կորցրած դիպլոմը և հանձնում կրկնօրինակը»:
- ԲՈԿ-ի կողմից գիտական խորհրդի տվյալ որոշումը չհաստատվելու դեպքում այն մեկամսյա ժամկետում վերադարձվում է տվյալ գիտական խորհրդին:
Հիմք ընդունելով ԲՈԿ-ի դիտողությունները` խորհուրդը`
ա) լրամշակված գործը երկամսյա ժամկետում կրկին ներկայացնում է ԲՈԿ.
բ) չեղյալ է համարում գիտական կոչում շնորհելու մասին իր որոշումը:
- Գիտական կոչում շնորհելու մասին խորհրդի որոշումը ԲՈԿ-ի կողմից չհաստատվելը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հավելված 1
Գիտական կոչում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր
ա) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (եթե գիտական աստիճան չկա),
բ) գիտական աստիճանի վկայագրի պատճենը,
գ) գիտական կոչման վկայագրի պատճենը,
դ) հրատարակված աշխատանքների ցուցակը,
ե) քաղվածք աշխատանքային գրքույկից,
զ) գիտության, մանկավարժության, մշակույթի, սպորտի բնագավառներում նվաճումները հաստատող փաստաթղթերի պատճենները:
Հավելված 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
- Հայցորդի ազգանուն, անուն, հայրանուն _____________________________________
(հայերեն և ռուսերեն)
_____________________________________________________________________________
- Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը __________________________________________
- Քաղաքացիությունը, ազգությունը ___________________________________________
- Որտեղ , երբ է ընդունվել և ավարտել բուհը __________________________________
_____________________________________________________________________________
- Մասնագիտությունը _______________________________________________________
- Գիտական աստիճանը ____________________________________________________
- Գիտական կոչումը _________________________________________________________