Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։
Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ. երկարություն ունեցող դրոշը։ Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։ Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։