ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմակերպված ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայաստան» դաշիքը տեսանյութ էր տարածել՝ գրելով․
«Սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր։
Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել։
ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, ժամը 18։30 Գարեգին Նժդեհի հրապարակ»։