ՄԱԿ-ը նախազգուշացրել է մարդկության միջուկային ոչնչացման վտանգի մասին

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է մարդկության միջուկային ոչնչացման վտանգի մասին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ մոլորակի վրա պահվում է մոտ 14 հազար միավոր նման զենք: Աղետից խուսափելու համար նա կոչ է արել անցում կատարել այս խնդրին լուծում տալու կառուցողական միջոցառումներին:

«Եկել է ժամանակը միջուկային հակամարտության ամպերը ընդմիշտ ցրելու, մեր աշխարհը միջուկային զենքից մաքրելու և վստահության և խաղաղության նոր դարաշրջան սկսելու», – գրել է Գուտերեշը թվիթերյան իր էջում:

Սեպտեմբերի 26 -ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Միջուկային զենքի ոչնչացման միջազգային օր: Այն ստեղծվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5 -ին `մարդկության համար այս տեսակի զենքի սպառնալիքի, ինչպես նաև դրանից ամբողջությամբ ազատվելու անհրաժեշտության վերաբերյալ բնակչության իրազեկվածության և կրթվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել