Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել․ Իրանցի պատգամավոր

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին քաղաքական հռետորաբանության, տեղեկատվական-քարոզչական հարթություններում Իրան-Ադրբեջան խորացած փոխհրաձգության համատեքստում բավականաչափ ուշագրավ անդրադարձ է կատարել
Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին։

Նա հետևյալ դիպուկ թվիթերյան գրառումն է արել. «Թվում է՝ Բաքվի ղեկավարությունը Թուրքիայի դոպինգով ձեռք բերած հաղթանակներից թմրել և պատրանքների մեջ է ընկել։ Ձեր փոքր երկրի հնությունը մեր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի տարիքից էլ քիչ է, այնպես որ Սիմորղի (Իրանը խորհրդանշող առասպելական թռչուն) դաշտում իզուր մի խայտառակվեք»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել