Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել