Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները մի քանի իրավաբանների հետ քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ Սահմանադրական դատարան ներկայացնելու նպատակով:
Պատգամավոր Արամ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ արդեն 6 դիմում են ներկայացրել Սահմանդրական դատարան:
«Այստեղ ավելի շատ պետք է հնչեն մտահոգություններ, խնդիրներ, որոնք յուրաքանչյուրս տեսնում ենք, որից հետո պետք է լինի քննարկում առանց տեսախցիկների, ավելի նեղ շրջանակով»,-այս մասին ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որից հետո քննարկման մասնակիցները անցան փակ ռեժիմով քննարկումներին: