Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հղիներին վնաս չէ. Անահիտ Ավանեսյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ են ընթանում, որին մասնակցում է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները չեն կարող ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա․ «Այս պահին որևէ գիտական հաստատված փաստ չկա, որ պատվաստումները, մասնավարապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումները ազդում են մարդու վերարտադրողական առողջության վրա»։

Նա ասաց, թե շատ երկրներում հղիները ակտիվ կեպով պատվաստվում են ու կարդացել է, որ պատվաստանյութի արդյունքում ստեղծված հակամարմինները նաև անցնում են երեխային, այնուհետև իմունիտետային շերտ են ձևավորում։

«Հղիները պատվաստվում են, քանի որ «դելտա» շտամը յուրահատկություն ավելացրեց. եթե նախկինում հղիների մոտ նկատում էինք թեթև ընթացք, ցավոք սրտի, այդ տենդենցը չի պահպանվում, այսօր էլ մեր հիվանդանոցները շարունակում են ընդունել բավական մեծ թվով հղի կանանց, ովքեր ունեն թոքաբորբ ու գրանցեցինք մահ», – ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ՝ Հայաստանում պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374 քաղաքացի, երկրորդ դեղաչափ ստացել է 133 հազար 31 քաղաքացի։

Բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սամվել Գրիգորյանը պնդեց, որ որոշ պատվաստանյութերի դեպքում  հղիներին պատվաստումները հակացուցված են։

Անահիտ Ավանեսյանը պահանջեց, որպեսզի բժիշկը հայտնի, թե որ պատվաստանյութն է հակացուցված հղիներին։ Բժիշկը մի թուղթ ցույց տվեց, որը, փոխանցվեց նախարարին։ Բժշկի խոսքով՝ «Սպուտնիկ V» հակացուցված է ինչպես հղիներին, այնպես էլ կերակրող մայրերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել