Նախագահը պարգևատրել է Արմեն Բալդրյանին և Արմեն Մարտիրոսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արմեն Սերյոժայի ԲԱԼԴՐՅԱՆԻՆ
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Երախտագիտության մեդալով՝

Արմեն Աքիլեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել