Կարելի է Էրդողանի բարեկամներին հարցնել, թե Հայաստանում ովքեր են իրենց մտերիմները․ Սեյրան Օհանյան

«Այս օրերին դժվար է խոսել պետակաշինության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին։ Մեծ ցավ ենք ապրում։ Պատերազմում կրած պարտությունից հետո խոսել անկախության մասին՝ դժվար է։ Պարտությունների, անհաջողությունների շարանը շարունակական է դառնում ՀՀ-ի սահմանում և նաև Արցախում։ Արցախն այսօր փաստացի անկլավային շրջափակված վիճակում է գտնվում, իսկ ՀՀ-ի սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն օր ինչ-որ սադրանք է կազմակերպում, մխրճվել է մեր տարածք, և մեր երկրի իշխանություններն ի վիճակի չեն որևէ հարց լուծել, դեռ ավելին, կարծում եմ՝ ներքին պայմանավորվածություններ ունեն, գնում են դեպի ադրբեջանական խաղաղության թեզի խաբկանք»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա իր խուսքում ասաց, որ ներկայիս իրականության մեջ, պետք է փորձել վերականգվել։

«Բայց այս իշխանությունների հետ հույս կապել, մի փոքր դժվար է»,-շեշտեց նա։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետն իրենից հանդիպում է խնդրել, ասելով, որ Էրդողանի բարեկամներին է պետք հարցնել, թե Հայաստանում ովքեր են իրենց մտերիմները։

Պատգամավորը նշեց, որ այս պահին չկա որևէ հենք՝ գնալ սահմանազատման և սահմնագծման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել