«Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ է»․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան

«Ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորիս։ Պատկերացնելով՝ ինչ դժվար ժամանակաշրջանում կազմավորվեց մեր պետությունը, վստահ եմ, որ մեր պետությունը դուրս կգա այս ամենից, և մենք կունենք՝ երազած հայրենիքը, որ պետք է լինի, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիքներ ունենք»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարահատվածի անվտանգությանը, նա նշեց, որ այդ թեմայով մեկնաբանություններ շատ են եղել։ Ըստ նրա՝ դա կապ չունի ՊՆ-ի, ԶՈՒ-ի հետ, այդ պատճառով չի կարող որևէ մեկնաբանություն անել։

«Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ընդունեք ի գիտություն։ Ես երթևեկում եմ այդ ճանապարհով, նորմալ է։ Եթե գնացել, եկել եմ, ուրեմն նորմալ է»,-շեշտեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել