ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում

Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

«Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել ՝ ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատել։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։

ՌԴ դեսպանի խոսքով՝ Երևանում և Գյումրիում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանում ընթանում են Պետդումայի ընտրությունները։ Համավարակի պատճառով դրանք անցկացվում է երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել