«Ավան» հոգեկան Ավան հոգեկան առողջության կենտրոնում բացվեց ստացիոնար բաժանմունք երեխաների համար՝ գեղեցիկ և հարմարավետ պայմաններով ու համալրված մասնագետներով:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հատուկ շնորհակալություն Թերլեմեզյանի աշակերտներին, որ իրենց արտակարգ սիրուն աշխատանքներով զարդարեցին մեր կենտրոնը:
Երկրի մասին պատկերացում կարելի է կազմել նրանից, թե ինչպես են հոգ տանում երեխաների, ծերերի ու խոցելի մարդկանց կնատմամբ:
Այս բաժանմունքը ևս մի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- գրել է նա։